Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դավիթ Հակոբյան. «Ներկա իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ»

Դավիթ Հակոբյան. «Ներկա իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ»
10.01.2013 | 17:15

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով, Սերժ Սարգսյանը շատ բարդ արտաքին քաղաքականության առջև է

կանգնելու, քանի որ «կոմպլիմենտարիզմն» այլևս արհամարհված է, և բոլոր կողմերից պահանջում են կոնկրետություն` Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն»:
«Այս ծանր իրավիճակում, եթե մենք չսատարենք նախագահին, ապա նա կհայտնվի ցայտնոտի մեջ»,-ասաց մարքսիստը, հավելելով, որ եթե Հայաստանը գնում է Եվրասիական միություն, ապա Արևմուտքը նրան կհամարի ոչ լեգիտիմ, իսկ եթե գնա Եվրոպա, ապա Ռուսաստանը կսկսի իր
վերաբերմուքը փոխել, և այս պայմաններում, հնարավոր է, որ նախագահը մեկ տարի չդիմանա, քանզի` վերցնել գահը, դա դեռ չի նշանակում օծվել
գահերեց: «Եթե արքունի թութակներն անընդհատ կրկնում են , որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի, ապա հարց է առաջանում` ո՞ւմ նկատմամբ մրցակից չունի: Ես նախագահին հարգում եմ, որ նրա պորտը Ղարաբաղում կտրված` Հայաստանում իշխանության եկավ, ողջունում եմ նրա համարձակությունը»,-ասաց Դավիթ Հակոբյանը:
Վերջինիս խոսքով, ընտրական օրենսգիրքը ստեղծված է միայն իշխանագողության համար. «Նախագահական մարաթոնում գաղափարական արքաները մրցո՞ւմ են` ոչ, ուրեմն ես այնտեղ անելիք չունեմ»: Նա նաև ավելացրեց, որ չի հավատում իշխանափոխությանը, քանի որ ներկա իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ